Մեր թիկունքում գաղտնի բան է կատարվում․ զենքը ո՞նց եք տեղափոխելու Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Մեզնից գաղտնի, մեր թիկունքում բաներ են կատարվում։ Կաթկթոցներ են գալիս ականջներիս։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Նրա խոսքով՝ գաղտնի է պահվում, թե Արցախի բանակի վերաբերյալ ինչ պայմանավորվածություն է եղել։

«Մենք զենքը ո՞նց ենք տեղափոխելու Արցախ, դրա մասին ի՞նչ եք պայմանավորվել, թե՞ չենք տեղափոխելու։ Փամփուշտը վերջացավ ու վերջացա՞վ, պետք է գնան հակառակորդից գողանա՞ն։ Ճանապարհը դուք գնացե՞լ եք, ո՞նց եք գնալու։ Այնտեղ ստուգում են։ Մեր բեռնախցիկը բացում, ստուգում են՝ տանկ կա, թե` չկա։ Այսինքն՝ «Opel»-ի բագաժնիկում տա՞նկ ենք դրել, տանում ենք, նրանք էլ բացում են, նայում, ասում են՝ չէ, տանկ չկա, քշի։ Ո՞նց է լինելու։ Ասե՛ք մեզ, իմանանք, որ մեր երեխաներին բանակ ուղարկենք։ Ա՛յ, դա չեն ասում։ Սա կասկածելի է»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ