Անհետ կորածներին որոնող շուրջ 2,4 հազար մարդ դիմել է քաղաքացիների ընդունման կետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

․

Ստեփանակերտում շարունակում է գործել քաղաքացիների ընդունման կետը, որտեղ կազմակերպված է թեժ գիծ ԼՂ-ում հակամարտության ժամանակ անհետ կորած մասնակիցների մասին տեղեկություններ հավաքագրելու նպատակով: Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

«Որոնումն իրականացվում է ռուս խաաղապահների միջոցով Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների, ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համագործակցությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Քաղաքացիների ընդունման կետում օգնության համար ընդհանուր առմամբ դիմել է ավելի քան 2 392 մարդ, այդ թվում՝ 584-ը՝ թեժ գծի հեռախոսակապի միջոցով:

--00--ԱՀ