Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ևս 2 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

աճյուն դի

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը, փետրվարի 8-ի տվյալների համաձայն, 1367 է:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված՝ այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի:

--00—ԼՄ