Ջաբրայիլում ականի վրա ադրբեջանական մեքենա է պայթել․ կա մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

հասարակական

Ջաբրայիլի շրջանում Իլգար Ահմեդովին պատկանող մեքենան պայթել է ականի վրա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է մեքենայում գտնված երեք տղամարդկանցից մեկի մարմինը հայտնաբերել, մյուս երկուսի որոնումները շարունակվում են:

--0--ԿԿ