3-ամյա երեխայի գլուխն արգելափակվել է ճաղավանդակների արանքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ահազանգ

Փետրվարի 8-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի խանութ-սրճարանում 3 տարեկան երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

ԱԻՆ տեղեկատվությամբ, փրկարարները Ե․ Ա․-ին (ծնված 2018 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

--00--ԱԹ