Ադրբեջանը 194 տոկոսով ավելացրել է Թուրքիայից զենքի ներմուծման ծավալները

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

զենք

Ադրբեջանը 2020 թ. Թուրքիայից ներմուծել է 260,8 մլն դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք: Սա 194 տոկոսով ավել է 2019 թ. ցուցանիշից: Այս մասին հայտնում է Minval.az-ը:

2019-ին Ադրբեջանը Թուրքիայից ներմուծել էր 88,6 մլն դոլարի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ապրանքներ:

Թուրքիայից զինամթերքի ներմուծման գծով առաջատարը 2020 թ. եղել է ԱՄՆ-ն, որ գնել է 784,2 մլն դոլարի զենք:

--00--ԱԹ