Հայկական երաժշտական մշակույթ՝ իրանցիների համար. Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է գաղափարը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

նկար

Փետրվարի 8-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է երաժիշտ, խմբավար Ռազմիկ Օհանյանին, տեղեկացնում է դեսպանությունը:

Դեսպան Թումանյանը շնորհավորել է իրանահայ երաժիշտին ՄԱԿ-ի «Խաղաղության և բարեկամության դեսպան» կոչմանն արժանանալու կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ տարում մի շարք մշակութային միջոցառումներ կազմակերպելուն, այդ թվում՝ հայկական երաժշտական մշակույթն իրանական լսարանին ներկայացնելուն առնչվող հարցեր:

նկար

--00—ԼՄ