Ալեքսանդր Կարապետյանը պաշտոնապես «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News 

Ալեքսանդր Կարապետյան

Հայաստանի ֆուտբոլի առաջնության կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի է միացել ազգային ընտրանու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կարապետյանը հանդես է եկել գերմանական «Վեհեն», «Օբերնյուլանդ», «Էլվերսբերգ», «Հոմբուրգ», լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժ», «Գրևենմախեր», «Պրոգրես Նիդերկորն», ռուսական «Սոչի» և մի շարք այլ ակումբներում: «Ֆ91 Դյուդելանժի» կազմում դարձել է Լյուքսեմբուրգի չեմպիոն: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռուսական «Տամբովի» ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել վեց գոլի հեղինակ:

 --00—ՄՀ