Հայաստանում ՌԴ դեսպանությունը վերսկսում է փաստաթղթերի ընդունումը եւ վիզաների տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News 

անձնագիր

Փետրվարի 10-ից Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է փաստաթղթերի ընդունումը եւ Ռուսաստանի Դաշնություն մուտքի վիզաների տրամադրումը օտարերկրյա քաղաքացիների հետեւյալ կատեգորիաներին․

1. Քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ապրում են Հայաստանում եւ ունեն Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու հաստատված նմուշի հրավեր կամ Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից ձեւակերպված փաստաթուղթ, որը հաստատում է ռուսաց լեզուն կրողի կարգավիճակը:

2. Օտարերկրյա քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում բնակության թույլտվություն ունեն:

--00--ԱՀ