ՌԴ-ն ամրապնդեց ռազմաքաղաքական դիրքերը․ խաղաղապահները կապահովեն երկարատև խաղաղություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Ռուսաստանն ամրապնդեց աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական դիրքերը տարածաշրջանում։ Խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում ապահովելու է երկարատև խաղաղություն։ Վստահաբար Հայաստանի կողմից նրանց մնալը երկարաձգվելու է։ Այս կարծիքին է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ ինտեգրացիայի դիսկուրսն ավելի է խորացել։ Դիտարկմանը, թե հնարավո՞ր է Արցախի ներկայիս տարածքն ապագայում վերածվի Ռուսաստանի հովանավորյալ տարածքի, պատգամավորն ասել է. «Ոչ մի երկիր ոչ մեկի սիրուն աչքերի համար իր զինվորական կոնտինգենտը չի տեղակայի քո երկրում։ ՌԴ-ի իշխանությանը հոգեհարազատ են նախկին խորհրդային միության երկրները վերջիվերջո վերամիավորելու գաղափարը։ Հարցրե՞լ եք Ստեփանակերտի ապրողներին՝ ուզու՞մ են դա։ Ես կասեմ՝ նրանք երազում են օր առաջ ռուսական անձնագրեր ունենալ»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ