Ռուս սակրավորներն Արցախում ականազերծել են 1242,3 հա տարածք, 398,8 կմ ճանապարհ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

նկար

ՌԴ ՊՆ-ի Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների սակրավորները 2020-ի նոյեմբերի 23-ից գործողության ընթացքում մաքրել են 1242,3 հեկտար տարածք, 398,8 կիլոմետր ճանապարհ, 1202 շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական օբյեկտ, վնասազերծել են 24 227 պայթյունավտանգ առարկա:

Ըստ գերատեսչության՝ հայտնաբերված առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրերում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ:

--00—ԼՄ