Հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

եղանակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։

«Հորդորում ենք հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում»,- տեղեկացնում են կենտրոնից։

--00--ԱԹ