Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի հանդիպումները՝ կրկին երկրպագուներով

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

լիգա

Երկրպագուները կկարողանան ներկա գտնվել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումներին՝ սկսած 16-րդ մրցափուլից:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Միաժամանակ մարզադաշտերում հարկավոր կլինի պահպանել կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի համապատասխան դրույթները:

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը նաև տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումների անցկացման վայրերի վերաբերյալ կայացվել են հետևյալ որոշումները․ «Արարատ»-«Ուրարտու» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:

«Նոա»-«Վան» հանդիպումը Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա մարզադաշտից տեղափոխվել է «Փյունիկ» մարզադաշտ: «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտից տեղափոխվել է «Ուրարտու-3» մարզադաշտ: «Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ: VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ մրցափուլից սկսած՝ խաղերը կանցկացվեն բնական խոտածածկով մարզադաշտերում:

  
 --00—ՄՀ