Փաշինյանն ասում է՝ ես այստեղ եմ, փորձեք այլ տարբերակ գտնել ինձ հեռացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Հրաժարականը կամ արտահերթ ընտրությունը բխում է իշխանության շահերից։ Գործ անելու համար նրանք պետք է նորից մանդատ ստանան։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա կարծում է, որ հանրային պահանջը չի կարելի չափել նրանով, թե «17-ի» հետևից ինչքան մարդ է գնում։ «Բազում մարդիկ «17-ից» զատ ուզում են, որ Փաշինյանը հեռանա կամ առնվազն գնա արտահերթ ընտրությունների, որպեսզի հստակություն մտցվի։ Ինչպե՞ս կարելի է փակ աչքերով ձևացնել, թե հանրային պահանջ չկա։ Կառավարման համակարգն այսօր պարալիզացված է։ Անորոշության մթնոլորտ է ամենուր և այն, Փաշինյանի մնալով, ավելի է խորանում»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ