Իմ գործընկերներից շատերը 2.5 տարի է պատերազմի չեն պատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասել է, որ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ՄԻԱՎ-ի մասին նախագիծը լղոզել էր ու այնպես ներկայացրել պատգամավորներին, որ ոչ ոք ոչինչ չհասկանա։

24News-ի հետ զրույցում նա ուշադրություն է հրավիրել նախագծի հատկապես այն դրույթի վրա, ըստ որի, ՄԻԱՎ-ով վարակված 14 տարեկան պատանին իր՝ վարակակիր լինելու հանգամանքը կարող է գաղտնի պահել ծնողներից։

Անդրադառնալով այլ թեմաների՝ Հովսեփյանը նշել է, որ նոյեմբերի 10-ից հետո իշխանության օրակարգում պատերազմի մասին հարցեր պետք է լինեն, ինչը, ցավոք, այդպես չէ։

Խոսելով իմքայլականների այն դիտարկումների մասին, թե նոր պատերազմի պատրաստվելը հետադիմություն է, նշել է․«Իմ գործընկերներից շատերը 2.5 տարի է՝պատերազմի չեն պատրաստվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ