«17-ի» ներսում ստիպված են Քոչարյանի առջև զենքերը վայր դնել, Մանուկյանը դուրս է գալիս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Եթե «17-ը» չի կարողանում շատ մեծ հանրային աջակցությամբ գործընթաց ծավալել, ապա հենց իրենց ներսում ստիպված են «զենքերը վայր դնել» Ռոբերտ Քոչարյանի առաջ, խոստովանել, որ նրա՝ ընտրությունների գնալու դիրքորոշումն էր ճիշտ։ Դա նշանակում է, որ Վազգեն Մանուկյանը՝ որպես խաղացող, դուրս է գալիս, իսկ նրա հետ կապակցված շահերը՝ այս կամ այն ուժի ձևով ներկայացված, ուժը կորցրած են ճանաչվում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով սպասվող հանրահավաքին։

Բադալյանը կարծում է, որ ավելի վաղ էլ Քոչարյանի՝ հաղթելու մասին հայտարարությունը բացի իշխանությանն ուղղված լինելուց տողատակում ասում էր «17-ին», որ նախկին համակարգի ուժերից միայն ինքն է, որ կարող է ամենամեծ արդյունքին հասնել։

Խոսելով արտահերթ ընտրությունների չգնալու կառավարող ուժի մտադրության մասին՝ քաղաքական մեկնաբանը այն որակել է՝ որպես տակտիկական քայլ։ «Այս ազդակով Նիկոլ Փաշինյանը փորձում է խթանել «17-ի» ներսում եղած հակասությունները, նրանց պահում է փողոցում, այնտեղ, որտեղ հիմա իրենք թույլ են»,- կարծում է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ