Ունենք մի քանի միլիարդ դոլարի ներդրում անելու պատրաստ ներդրողների խումբ․ Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Ունենք կայուն ֆինանսական համակարգ, որին որևէ բան չի սպառնում, սակայն տնտեսությունը 2020թ․-ի երկու լուրջ շոկերից հետո դեռ չի վերականգնվել։ Դրա ակտիվացումը մեր առաջնային խնդիրներից է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Քերոբյանը հայտնել է, որ պատերազմից հետո սփյուռքահայերը ՀՀ-ում ներդրումներ անելու շատ մեծ հետաքրքրություն ունեն։ «Հենց հիմա շատ մեծ քանակի բանակցություններ են ընթանում տարբեր ինվեստրների հետ։ Կառավարությունն ամեն կերպ փորձում է նպաստել Հայաստան նրանց մուտքին։ Փաստացի ունենք մի քանի միլիարդ դոլարի ներդրում անելու պատրաստ ներդրողների խումբ, ոչ միայն սփյուռքահայերի, այլ նաև օտարերկրացիների»,- ասել է նախարարը։

Խոսելով արտաքին պարտքի ավելացման մասին՝ Քերոբյանը նկատել է, որ այն անխուսափելի էր, չվերցնելու այլընտրանքը տնտեսական կոլապսն էր։ Ըստ նախարարի՝ այն ավելի շատ պետք է ուղղել ՀՆԱ-ի ավելացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ