«Մեր օրակարգն ուրիշ է». Վազգեն Մանուկյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ ազգային ճակատ» բարեսիրական կազմակերպության հիմնադրման արարողությանը երեկ ներկա էր նաեւ Վազգեն Մանուկյանը։ Նա, արձագանքելով հարցին, թե բեկումնային ինչ փոփոխություն սպասենք Հայրենիքի փրկության շարժումից՝ փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ, ասաց․

«Ոչ մի միայնակ գործողություն բեկումնային չի լինում, գործողությունների գումարը կարող է բեկումնային լինել, եւ շատ կարեւոր է, որ այդ գործունեությանը մասնակցի ողջ ժողովուրդը, ոչ թե հույսը դնի, որ մի հատ հերոս կգա։ Ու քանի որ հերոսների մասին խոսեցինք, հիմա իշխանության վիճակը նման է նրան, երբ Սասունցի Դավիթը Մսրա Մելիքին թրով խփում է ու ասում է՝ մի հատ թափ տուր քեզ»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ պատրաստ է մասնակցել ընտրություններին ու «կրել», Մանուկյանն ասաց․ «Ինքն ասեց, որ դեմ է՝ Նիկոլ Փաշինյանի օրոք տեղի ունենան արտահերթ ընտրություններ, բայց եթե լինեն, կմասնակցի, իսկ մեր օրակարգն ուրիշ է՝ իրանց դուրս շպրտել, նոր անցկացնել ընտրություններ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ