Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական 60 բեռնատար է ուղարկվել Շուշի

 

 

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24News   

օժանդակություն

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին թվագրված եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են օժանդակել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու հարցում՝ տուժած շրջանների բնակչությանը բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու նպատակով։

Ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներն ապահովել են Ադրբեջանի Հանրապետության տրանսպորտային միջոցների երկու ավտոշարասյան Լեռնային Ղարաբաղի տարածքով տեղաշարժի անվտանգությունը: Ավելի քան 60 բեռնատար Ռուսաստանի զինված անձնակազմի ուղեկցությամբ, շինանյութեր է մատակարարել Շուշի բնակավայրի ենթակառուցվածքները վերականգնելու համար:

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը կշարունակի նպաստել եռակողմ համաձայնագրի խստորեն իրականացմանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը:

--00—ՄՀ