Ես չեմ տեսնում, որ նրանք «վառված են» գերիների հարցով. Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Մանուկյան

Գերիների հարցը ամենից կարևորներից մեկն է. այստեղ շատ բան է կախված Հայաստանի իշխանություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ես տպավորություն չեմ ստանում, որ նրանք «վառված» են դրանով, իրենք էնքան ուրիշ զբաղմունք ունեն` իշխանություն պահելու և այլն: Ոնց որ ռուսներն են ասում՝ «не до этого»»,- ասաց նա:

Ըստ Մանուկյանի` Հայաստանը պետք է մեծ ջանքեր թափի, դրանք ուղղված լինեն առաջին հերթին միջազգային կառույցներին և ՌԴ-ին, որ այստեղ վճռական դեր կարող է խաղալ, դրա հետ մեկտեղ պետք է կարողանան Ադրբեջանի հետ բանակցել:

«Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ ցանկացած բանակցություններում մերոնք հանդես են գալիս խեղճի, պարտվածի կարգավիճակով, այդ պատճառով հարցեր լուծել չեն կարող»,- ասաց նա:

--00--ԱԹ