21-ամյա աղջիկը «Թումո»-ի այգու մոտ բարձրությունից ցած է նետվել. բարեբախտաբար, նա չի տուժել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24News

ինքնասպանության փորձ

Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ «Թումո»-ի այգու մոտ մի աղջիկ ցած է նետվել բարձրությունից։

Ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել է նաև ԱԻՆ հոգեբանական խումբը։ Փրկարարաները նշված վայրից շտապօգնության ավտոմեքենայով Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել Երևանի բնակիչ 21-ամյա Ա․Մ․-ին։

Մինչ հիվանդանոց տեղափոխելը՝ նրան տեղում հոգեբանական օգնություն են ցուցաբերել ԱԻն-ի հոգեբանները, ապա շտապօգնության բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ 

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱԹ