Նախօրեին Երևանից 23 քաղաքացի է վերադարձել Ստեփանակերտ․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

1

Նախօրեին 23 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել 52 568 տեղահանված: Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար ապահովել են ռուս զինծառայողները:

--00—ԼՄ