Տարիներով չենք կարող սպասել, հետո նոր քննել, քանի որ չգիտենք՝ Covid-ը երբ է ավարտվելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, որը գլխավորում է նաև Covid-19-ի քննիչ հանձնաժողովը, 24News-ի հետ զրույցում ասում է, որ անցած մեկ տարին բավարար է՝ ուսումնասիրելու պարետատան ու կառավարության աշխատանքների արդյունավետությունը: 

Նշենք, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք ներառված են քննիչ հանձնաժողովի կազմում, նշում են, թե հանձնաժողով ստեղծելը իրենց համար ի սկզբանե աննպատակահարմար էր, քանի որ համաճարակը դեռևս  հաղթահարված չէ:

Ի պատասխան այդ հարցադրմանը՝ Խաչատրյանն ընդգծում է. «Տարիներով չենք կարող սպասել, որովհետև չգիտենք՝ Covid-ը երբ է ավարտվելու: Հանձնաժողովում «Իմ քայլը» ունի 8 անդամ, արդյունավետ պետք է աշխատել ու լումա ներդնել, թե չէ այնպիսի տպավորություն է, որ մենք կառավարության գործողությունների արդյունավետությունն ենք քննելու, իշխանությունը՝ մեր, իսկ դա արդար չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ