ՔՊ-ն բանակցում է Սամվել Բալասանյանի հետ, որ նա դառնա իրենց թեկնածուն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

 Սամվել Բալասանյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերից շուտ արտահերթ ընտրություններ չի անցկացնի։ Նա ապասում է Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ընտրություններին, որտեղ կփորձարկի իր ուժերը, կհասկանա՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ, ինչպե՞ս գնալ, ե՞րբ։

Տեղեկություններ կան, որ Գյումրիում քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ն արդեն բանակցում է գործող քաղաքապետ, ճակատին մի քանի կուսակցության անուն դաջած Սամվել Բալասանյանի հետ, որ նա դառնա իրենց թեկնածուն։

Քանի որ լուրեր կան, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է Վարդան Ղուկասյանին առաջ մղել՝ որպես Գյումրիի քաղաքապետ, իսկ նրան համարժեք այլընտրանք կարող է լինել միայն Բալասանյանը։

Երեկ նրանց հետ զրուցել չհաջողվեց, Ղուկասյանի մերձավորներից մեկն ասաց, որ նա դեռ որեւէ «շարժ» ցույց չի տվել։ Հիշեցնենք, որ մամուլում լուրեր կային, որ ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցում նախընտրում է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի թեկնածությունը։ Մինչեւ աշուն էլի անուններ ասպարեզ կգան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ