Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Գյումրի քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Գավառ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում տեղում է ձյուն։

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) բուք է։

--00—ԼՄ