Ուժեղ քամու պատճառով Երևանի Չարբախ թաղամասում պոկված տանիքները վնասել են 4 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

նկար

Ուժեղ քամու պատճառով Երևանի Չարբախ թաղամասում պոկված տանիքները վնասել են 4 մեքենայի, գրում է Տելեգրամի «Radar» ալիքը։

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 17-ին Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։

Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։

նկար
նկար

--00—ԼՄ