Բարեկարգվում է Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News 

Սուրբ Սարգիս

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջանքերով բարեկարգվում է Սբ. Սարգիս եկեղեցու հարակից տարածքը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ  մոտ 40.000 քմ տարածքում սանիտարական մաքրումներ են։ Այգեպան-բանվորները հավաքում են չորացած ճյուղերն ու կենցաղային աղբը, նորոգում են ոռոգման խողովակները:

Այս տարածքում ոռոգման ցանցը կավելանա 400 մ-ով: Գարնանն այս հատվածը կանաչապատ կլինի, իսկ 2021-ի աշնանը և 2022-ի գարնանը ծառատունկ է նախատեսվում։ 

 --00—ՄՀ