2020թ. ընթացքում 192 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնության հավաստագրեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News 

Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«2020թ. ընթացքում 192 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնության հավաստագրեր:

Նշված 192 ընկերությունների գործունեության արդյունքում 770 նոր աշխատատեղ է ստեղծվել։

Ընդանուր առմամբ՝ 2020 թ. ոլորտում ստեղծվել է 3342 նոր աշխատատեղ, աճը 2019թ. համեմատ կազմել է 22%։

Օրենքի համաձայն՝ տեխնոլոգիական ոլորտի նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ շահութահարկի 0% և եկամտահարկի 10% դրույքաչափով։

Հարկային արտոնությունների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»:

--00--ԱԹ