Հայ ըմբիշները գրեփլինգի միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորություն կունենան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

սպորտ

Հայաստանի ըմբշամարտի և գրեփլինգի ֆեդերացիաները համագործակցության հուշագիր են ստորագրել:

Ֆեդերացիաների նախագահներ Ռոբերտ Խաչատրյանի և Սարգիս Բազինյանի ստորագրած հուշագիրը հայ մարզիկներին Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) կազմակերպած գրեփլինգի միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորություն կտա։

ՀԳՖ-ն ստեղծվել է 2021 թվականի տարեսկզբին:

Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:

--0--ԿԿ