Ավտոլվացման կետից 2 քաղաքացիներ գողություն էին արել, վնասը՝ 1 միլիոն 500 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Փետրվարի 10-ին Եղվարդի մի ավտոլվացման կետից էլեկտրական շարժիչներ էին գողացել՝ տուժողին պատճառելով մոտ 1 միլիոն 500 հազար դրամի նյութական վնաս։ Քաղաքացին ոստիկանություն չէր դիմել, փորձել էր ինքնուրույն գտել գողություն անողին. չէր հաջողվել։ Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն իրենք էին պարզել եղելությունն ու հայտնաբերել կասկածյալներին։

Բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ շարժիչները գողացել է Երևանի Միքայելյան փողոցի 25-ամյա մի բնակիչ՝ ընկերոջ հետ։

Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 2-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, նաև մյուս մասնակցի ինքնությունը. Քասախ գյուղի 31-ամյա բնակիչ էր, որը նախկինում ավտոլվացման կետում մոնտաժավորման ու սարքավորման աշխատանքներ էր կատարել։ Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 15-ին նա նույնպես ներկացավ ոստիկանության Նաիրիի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Գողոնը հայտնաբերվել է։

Կատարվում է քննություն։

--00—ԼՄ