Երևանում հայտնաբերել են Վրաստանի 37–ամյա քաղաքացու դին՝ անասնագոմում կախված

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

․

Երեւանում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել, Փետրվարի 15-ին՝ առավոտյան ժամը 06:15-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահագանգ է ստացվել, որ Մարտիրոսյան փողոցի  թիվ  1 հասցեում գտնվող անասնագոմում գերանից պարանով կախված դի կա։

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները անասնագոմում հայտնաբերել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Սուխոռուկովի դին: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Պարզվել նաև, որ նրան կախված վիճակում հայտնաբերել է Կոտայքի մարզի բնակիչ, 40-ամյա Ս. Շ.-ն, ով էլ ահազանգել է ոստիկանություն:

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության   Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանություն հատկանիշներով:

Նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ասատրյանի գլխավորությամբ:

--00--ԱՀ