Trump Plaza-ն պայթել է. Atlantic City խաղատունը փլուզվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News  

Նյու Ջերսիի նահանգի Ատլանտիկ Սիթիում պայթեցրել են անցյալում Դոնալդ Թրամփին պատկանող Trump Plaza 39-հարկանի կազինոն եւ հյուրանոցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պայթյունի տեսանյութը զետեղվել Է nj.com. տեղական պորտալի YouTube-ալիքում: Ընդգծվում Է, որ նշանավոր շենքի քանդումը եկել Էին դիտելու քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Պորտալը նշում Է, որ շենքը բացվել Է 1984 թվականի մայիսին եւ դարձել քաղաքի տասներորդ կազինոն, սակայն 2014 թվականին այն փակել են: Հաստատության փակվելու պատճառով հազարավոր մարդիկ մնացին առանց աշխատանքի:

Արդեն 2016 թվականին կազինոյի գործառությունը դադարեցնելուց հետո դրա սեփականության իրավունքները Trump Entertainment Resorts-ից անցան Icahn Enterprises-ին: Ինչպես հաղորդվում Է, Ատլանտիկ-Սիթիի քաղաքագլուխ Մարտի Սմոլը 2020 թվականին իր վարչակազմի առջեւ խնդիր Էր դրել քանդել շենքը, որը մինչ այդ պահը սկսել Էր քանդվել։

  --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս