Վրաստանում վարչապետի թեկնածու կառաջադրվի Պաշտպանության նախարարը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանում իշխող ուժը՝ «Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու է առաջադրելու Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է խմբակցության ներկայացուցիչը։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր հրաժարական տալու մասին։ Հրաժարականի պատճառը թիմի հետ ունեցած տարաձայնություններ են։ 

 --00—ՄՀ