Երևանում 9 բալ երկրաշարժն ավերիչ կլինի․ շենքեր կան, որ սեյսմակայուն չեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Երևանում գրանցված երկրաշարժը բնական ծագում ուներ։ Պատերազմի ընթացքում կիրառված զենքերը, հրթիռակոծումները, ականների պայթյունները չեն կարող սեյսմիկ ազդեցություն ունենալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Փրկարարական ծառայության գեներալ-մայոր, Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը։

Փրկարարական ծառայության գեներալի խոսքով՝ գրանցված երկրաշարժն աննախադեպ, բայց միջին չափի էր։ Ըստ նրա՝ Երևանում շենքեր կան, որ սեյսմակայուն չեն և ավելի ուժգին, օրինակ՝ 9 բալի դեպքում խոշոր ավերածություններ կլինեն։

Կլինեն նոր երկրաշարժեր, թե ոչ, ըստ Գրիգորյանի, երբեք կանխատեսել հնարավոր չէ։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ