Եթե առանց կռվի տայինք «5+2» ը, այդ դեպքում էլ կբարբաջեին՝ դավաճաններ են, եկան, տվեցին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն այն տեսակետին է, որ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, եթե քիչ թե շատ բարոյականություն ունենար, հարցազրույց չէր տա:

24News-ի հետ զրույցում նա նշել է, որ Սերժ Սարգսյանն ինչքան անբարո պետք է լիներ, որ մոռանար իր արած չարիքներն ու որպես հայրենասեր ներկայանար: Նա համաձայն չէ ՀՀ 3-րդ նախագահի այն պնդման հետ, որ 2018-ի քաղաքական վերադասավորումները հակաղարաբաղյան շարժում էին: Ասլանյանի խոսքով՝ 2018-ի ապրիլին ոչ թե հակաղարաբաղյան, այլ հակաղարաբաղյան կլանի շարժում էր:

«Նախկին իշխանությունները կատաղած ձևով ուզում են իշխանության գալ, որ պատերազմի հանգամանքները չբացահայտվեն: Եթե առանց կռվի տայինք «5+2»-ը, այդ դեպքում էլ կբարբաջեին՝ դավաճաններ են, եկան, տվեցին: Եթե կռվի կեսում տայինք, կասեին՝ ինչո՞ւ եք տալիս, մենք կշարունակեինք կռվել: Այսինքն՝ բոլոր դեպքերում էլ ինչ-որ մի քննադատող բան ասելու էին»,- հավելել է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։