Գաղափար չունենք՝ ինչո՞ւ էինք հայտնվել ԱԱԾ-ում․Էլիբեգովան և Մելոյանը դուրս եկան ԱԱԾ շենքից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

․

Հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով, հրաժարվել ենք ցուցմունք տալուց, քանի որ հստակեցված չէր գործերի շրջանակը: Այս մասին ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Խուզարկել են մեր աշխատասենյակները, ապա բերման ենթարկել ԱԱԾ։ Չեմ կարող ասել, թե ինչ գործի շրջանակում էր խուզարկություն իրականացվում։ Առգրավվել են մի շարք անձնական իրեր, ամբողջովին ուսումնասիրվել են առկա հաստափոր թղթապանակները, որտեղ իրենց հետաքրքրող նյութեր չկային։ Առգրավվել են նաեւ համակարգիչներ»,- ասաց նա։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էլ նշեց, որ ինքը բացարձակ գաղափար չունի՝ ինչ է կատարվում եւ ինչո՞ւ են հայտնվել ԱԱԾ-ի շենքում։

«Առգրավվել է իմ հեռախոսը, եւ աշխատանքային համակարգիչը, որի մեջ կար աշխատանքային ինֆորմացիա, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական հանցագորությունների վերաբերյալ, որը պետք է ՄԻՊ-ին փոխանցեի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էլիբեգովան։

--00--ԱՀ