Արցախում ուսումը շարունակում է ավելի քան 18 000 աշակերտ և 2 000 նախադպրոցական տարիքի երեխա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

հասարակական

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ։  Քննարկվել են Արցախի  արդի փուլում կրթության ոլորտի  բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել սփյուռքի տարբեր շրջանակների մասնակցությամբ Արցախի վնասված դպրոցների վերականգնմանը, կրթության զարգացմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանմանը:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ այս պահին Արցախում ուսումը շարունակում է 18 հազարից ավելի աշակերտ և 2 հազար նախադպրոցական տարիքի երեխա:

--0--ԿԿ