Սաղաթելյանի, Բեքարյանի և Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը հետաձգվել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

հասարակական

Թե՛ Արա Սաղաթելյանի, թե՛ Կարեն Բեքարյանի և թե՛ Նարեկ Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը հետաձգվել են: Այս մասին ֆեյսբուքյանիր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Կայանալու են վաղը

Մալյան՝ 11:00

Սաղաթելյան՝ 13:00

Բեքարյան՝ 16:00

Բոլորը՝ Երևանի դատարանի «Ավան» նստավայրում։ Գյուլիքեխվյան 20:

Ազատությու՛ն քաղբանտարկյալներին»,- գրել է Մելիքյանը։