Արցախի տարածքում միջշրջանային ավտոճանապարհները բաց են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ճանապարհ

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգության նկատառումներից ելնելով ծառայությունը միաժամանակ հորդորում է վարորդներին երթևեկել պարտադիր ձմեռային անվադողերով:

 --00—ՄՀ