Telcell․ Լավագույն հայկական բրենդ 2020

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

«Թել-Սել» ընկերությունը ճանաչվել է Տարվա լավագույն վճարային համակարգ։ Մրցանակաբաշխության գաղափարը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայինն է, որն օբյեկտիվորեն վերլուծել է օգտատերերի գնահատականներն ու «Թել-Սել»-ին շնորհել  «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակը։

Ընկերությունը շուրջ 13 տարի էլեկտրոնային վճարումների շուկայի առաջատարն է, և դրա կարևոր գրավականներից է օգտատերերի վստահությունը: Telcell-ը շարունակում է իր հաղթարշավը նաև մոբայլ պրոդուկտների շուկայում։ 

Ընկերության ՏՏ տնօրեն Իրինա Գասպարյանը արձանագրում է՝ մրցանակը չափազանց պարտավորեցնող է ու նոր խթան է՝ Telcell-ն ավելի մեծ եռանդով զարգացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ