Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Հակոբջանյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իսկ Արարատ Միքայելի Մելքումյանը՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:  Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։ 

 --00—ՄՀ