Արցախում անցած տարի ծնվել է 1614 երեխա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

երեխա

Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում անցած տարվա ընթացքում ծնվել է 1614 երեխա, որից՝ 818-ը տղա, 796-ը՝ աղջիկ: Այս մասին տեղեկացնում են  Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

«Անցած տարվա ընթացքում Արցախում արձանագրված ծնունդների գերակշիռ մեծամասնությունը գրանցվել է Ստեփանակերտում՝ 1389 երեխա, որից 699 տղա, 690 աղջիկ: Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 23 ծնունդ: Հարկ է նշել, որ արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնվել է 9 երեխա ( 7 տղա և 2 աղջիկ)։ Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում ծնվել է 182, Ռուսաստանում ՝ 2 արցախցի երեխա: Արդյունքում՝ Արցախի Հանրապետության՝ 2020 թվականի ընդհանուր ծնելիությունը կազմել է 1798 երեխա, որից՝ 923 տղա, 875 աղջիկ»,-հայտնում են Արցախի առողջապահական գերատեսչությունից:

--00--ԱՀ