Թուրքիան դրական կգնահատի ՀՀ-ի յուրաքանչյուր քայլը խաղաղության հաստատման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

չավուշ

Թուրքիան դրականորեն կգնահատի Հայաստանի յուրաքանչյուր քայլը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, մարդու իրավունքների ՄԱԿ-ի խորհրդի նիստում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:

«Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում խաղաղարար նախաձեռնություններին: Հուսով ենք, որ Հայաստանը նույնպես քայլեր կձեռնարկի աշխարհի գործընկեր դառնալու ճանապարհին: Թուրքիան դրականորեն կպատասխանի յուրաքանչյուր դրական քայլի, որ Հայաստանը կանի»,- նշել է Չավուշօղլուն:

--00--ԱՀ