25 հայ ուխտավորներ այցելել են Ստեփանակերտից Ամարասի վանք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

․

 

Ռուս խաղաղապահները ապահովել են 25 հայ ուխտավորների անվտանգ այցը Ստեփանակերտից Ամարասի վանք և հակառակ ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս 52,700 մարդ վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ իրենց նախկին բնակավայրեր:

Ականազերծման կենտրոնի ականազերծող թիմերը շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1,474 հա տարածք, 457 կմ ճանապարհ, 454 բնակելի շենք, ներառյալ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 870 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ