Քաղավիացիան տեղյակ է Boeing 737 օդանավի գտնվելու վայրի մասի․ առևանգման փաստը չի հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Բոինգ

2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից: Այս մասին հայտարարություն է տարածել քաղավիացիայի կոմիտեն։

«Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հայտարարությունում։

 --00—ՄՀ