Պատերազմի օրերին լաբորատորիաներից մեկը Covid-ի կեղծ դրական թեստեր է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը վստահեցնում է, որ առողջապահության և սոցիալական ոլորտների հետպատերազմական խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, ու իշխանությունն անում է հնարավորը դրանց օր առաջ լուծում տալու համար:

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ պատերազմի մասնակիցներին աջակցություն տրամադրելու հարցում հապաղում կա, բայց խնդիրները հիմնականում տեխնիկական են և լուծելի: Մեզ հետ զրույցում հանձնաժողովի նախագահը փոխանցեց նաև, որ պատերազմի օրերին դեպքեր են եղել, երբ մարդիկ, կորոնավիրուսի թեստեր կեղծելով, խուսափել են ռազմաճակատ մեկնելուց, ավելին՝ ԱԱԾ-ն բացահայտել է Covid-19-ի կեղծ դրական թեստեր տրամադրող լաբորատորիա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ