Քոչարյանի խոսքում սպառնալիք կա. իշխանությունը թարս հայելիների աշխարհում է ապրում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի համար անհասկանալի է՝ ոստիկաններն ինչո՞ւ են փետրվարի 23-ին կառավարության շենքի մոտ բռնի գործողություններ իրականացրել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի նկատմամբ, եթե չէին ուզում նրան բերման ենթարկել:

24News-ի հետ զրույցում նա նշեց՝ ոստիկանների գործողություններում առհասարակ տրամաբանություն չի նկատում: Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե «պետականությունը կրակելու մոնոպոլ իրավունք ունի», ընդգծեց. «Քոչարյանի հայտարարության մեջ սպառնալիք կա, ու նա փաստացի ընդունում է, որ 2018-ին պետության հիմքերը խարխլելու ճանապարհով են եկել իշխանության»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ