Շուշի-Բերձոր-Գորիս հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News 

ճանապարհ

Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հանրապետության որոշ շրջաններում, ինչպես նաև Շուշի-Բերձոր-Գորիս հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Գորիս-Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն և արտակարգ իրավիճակներից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը և վաղը՝ փետրվարի 25-ին, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

--00—ՄՀ