Ոստիկանությունը վարելու իրավունք չունեցողներին հորդորում է ոչ սթափ վիճակում մեքենա չվարել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

զգուշացում

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտումների դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ դեռևս բավական շատ են այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձինք տրանսպորտային միջոցը վարում են ոչ սթափ վիճակում։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։

Վարելու իրավունք չունեցող անձանց վերստին հորդորում են խուսափել տրանսպորտային միջոց վարելուց, հատկապես՝ ոչ սթափ վիճակում։

--00--ԱԹ