«Իսկանդերը» « Pentium 1» համակարգիչ չի, որ դնես ինչ որ տեղ ու մոռանաս․ Միքայել Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի համար անհասկանալի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Իսկանդերը» 10 տոկոսով պայթեց:

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ անհասկանալի է նաև Փաշինյանի հետևյալ հայտարարությունը․«Գուցե «Իսկանդերն» է՞լ էր խորհրդային արտադրության»:

«Իսկանդերը» բորսայական ապրանք չի, ինչ-որ տեղ դրած չի, որ գնաս, առնես, հետ գաս: Դա հո «Pentium-1» համակարգիչ չէր, որ տուփով մի տեղ դնեիր, հետո մոռանայիր: Ես այն համոզմանն եմ, որ, այո, «Իսկանդերը» խաղաղ բնակչության դեմ չպետք է կիրառվեր, բայց մեծ զինապահեստի վրա կարելի էր օգտագործել ու կտրել հակառակորդի թևերը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ